Իրավապաշտպան Րաֆֆի Ասլանյանը, ով նույնպես քննադատել էր ՔՊ-ին ու ՔՊ-ական շրջանակին՝ արցախցիների ու հայաստանցիների միջև բաժանարար գծեր դնելու, ատելության խոսք տարածելու համար, քիչ առաջ գրել է, թե ինչ զարգացումներ են եղել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր կողմից «Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ» դատապարտելի գրառումն անելուց հետո․
«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին,ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալըև պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։
Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն՝ ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար»,- ընդգծել է Րաֆֆի Ասլանյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն անդրադարձել է եղբոր՝ Հայկո Պալյանի` դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ արած մեկնաբանությանը՝ «ղարաբաղցի ես, թե հայ?» ու փորձել անհեթեթ սրբագրել եղբորը՝ նշելով, որ նա նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։
Բաց մի թողեք
Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը
Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին
Պուտինը ցանկանում է ձգձգել բանակցությունները․ New York Times