ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ որպես օրինակ ներկայացնելով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հերթական դրսևորումը։
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից։ Նրա իշխանության մեջ մյուսները կամ զոհեր են, կամ գործիքներ:
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- սոցցանցի իր էջում գրել է Արման Թաթոյանը

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան