Երեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել են, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:
«Շատ լավ, շնորհքով, խելացի տղա էր, համեստության տիպար: Ապրում էր ծնողների ու քրոջ հետ: Հայրն էլ ամիսներ առաջ էր մահացել… Արտակը Իջևանում էր ծառայում. ինքը քաշի խնդիր ուներ, բանակ չպետք է գնար, բայց զորակոչեցին: Մնացին մայրն ու քույրը: Մայրը հասցրել է Սիսիանից հասնել Երևան՝ հոսպիտալ, տեսնել որդուն, որից հետո նոր գրանցվել է տղայի մահը: Սարսափելի ցավ է բոլորիս համար, խոսքեր չկան…»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:
Ավելի ցաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:
Բաց մի թողեք
Մարտի 19-ի աստղագուշակ․ Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի
«Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. Լուսանկարներ
Միասնությունն առհասարակ անպարտելի ուժ է ու Միասնությունը երբեք չի պարտվելու․ Վալոդյա Գրիգորյան