23/03/2025

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին

ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որը համընկնում է Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարելիցի հետ։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագետների։ Սահմանափակումների նոր փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում է առաջնային ալյումինի ներմուծման արգելք։

ԶԼՄ-ների տվյալներով՝ սահմանափակումները կվերաբերեն 13 բանկերի, ինչպես նաև 73 նավերի, որոնք ԵՄ-ն համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների տակ կհայտնվեն ռուսական 35 ընկերություններ և 48 ֆիզիկական անձինք, որոնք, ըստ Բրյուսելի, մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին։

Ի թիվս այլ բաների, ԵՄ երկրները կարգելեն քրոմի և որոշ քիմիական նյութերի ներմուծումը, ինչպես նաև նավթի ու գազի վերամշակման գործարանների սպասարկումը։

Translate »