«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտնվել է քննադատության թիրախում: Օրերս «Ռադիոլուրին» տված հարցազրույցում Օլիվիե Դըկոտինյին ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը ս․թ․ փետրվարի 24-ին։
Ֆրանսիայի դեսպանն անթաքույց պաշտպանում է Ն․ Փաշինյանի սուտը, թե Արցախն Ադրբեջանի կազմում է «ճանաչվել» դեռ 1991-ին Ալմա-Աթայի հռչակագրով։ Իհարկե, պրն դեսպանի նիկոլասիրությունը Մակրոն-Փաշինյան «քիմիայով» կամ Օլ․ Դըկոտինյիի, մեղմ ասած, անգիտությամբ պայմանավորելու գայթակղությունը մեծ է, սակայն կարծում ենք, որ դիվանագետին բնավ չսազող այսպիսի վարքը ավելի ծանրակշիռ պատճառ ունի։ Թուրքիա-Ֆրանսիա ջերմացող հարաբերություններն են։
(Խոսենք փաստերով)
Սկսենք անցյալ տարվա դեկտեմբերից։ Հիշեցնենք՝ 2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դ․ Թրամփը։ Եվ սկսվեց։
18․12․2024․ Է․ Մակրոն-Ռ․ Էրդողան հեռախոսազրույց։ «Անադոլու» գործակալությունը հաղորդել է՝ քննարկել են երկկողմ հարաբերությունները և Սիրիայի խնդիրը։
07․02․2025․ Ռ․ Էրդողան-Է․ Մակրոն հեռախոսազրույց։ Քննարկել են տարածաշրջանային խնդիրները և երկկողմ հարաբերությունները։ «Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև երկխոսության ընդլայնումը դրական ներդրում կունենա հարաբերությունների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցության ներուժ ունեն բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում»։
23․02․ 2025։ Է․ Մակրոն-Ռ․ Էրդողան հեռախոսազրույց։ Թուրքական կողմը հաղորդում է․ «Նախագահ Էրդողանը և նախագահ Մակրոնը, որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների ղեկավարներ, պայմանավորվել են առաջիկա ժամանակահատվածում ավելի համակարգված աշխատել»։
Գանք Հայաստան։
21․ 02․ 2025․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտնվել է քննադատության թիրախում: Օրերս «Ռադիոլուրին» տված հարցազրույցում Օլիվյե Դըկոտինյին ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը ս․թ․ փետրվարի 24-ին։
Դեռ չտեսա՞ք օրինաչափությունը։ Բացատրենք։ Ֆրանսիայի դեսպանն անթաքույց պաշտպանում է Ն․ Փաշինյանի սուտը, թե Արցախն Ադրբեջանի կազմում է «ճանաչվել» դեռ 1991-ին Ալմա Աթայի հռչակագրով։ (Ի հեճուկս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա Ժ․ Բորելի, որը դեռ 2023-ի հունիսին էր ասել՝ «Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն արել է նման հայտարարություն»)։
Իհարկե, պրն դեսպանի նիկոլասիրությունը Մակրոն-Փաշինյան «քիմիայով» կամ Օլ․ Դըկոտինյիի, մեղմ ասած, անգիտությամբ պայմանավորելու գայթակղությունը մեծ է, սակայն կարծում ենք, որ դիվանագետին բնավ չսազող այսպիսի վարքը ավելի ծանրակշիռ պատճառ ունի։ Թուրքիա-Ֆրանսիա ջերմացող հարաբերություններն են։ Ալմա Աթայի հռչակագիրը, անկեղծ ասած, բնավ համոզիչ փաստարկ չէ Արցախյան խնդիրն արծարծելիս և Նիկոլ Փաշինյանի դատը պաշտպանելիս։ Մանավանդ որ դեսպանը փաստորեն ջնջում է հենց իր երկրի՝ Մինսկի խմբի համանախագահներից մեկի երեսնամյա ջանքը։ Ինքնաբո՞ւխ է գործում, թե՞ հրահանգ է ստացել։ Հարցի պատասխանն ակնհայտ է․ Ն․ Փաշինյանը դեռ պետք է Ադրբեջանին և Թուրքիային, ուստի կարելի է «մոռանալ» անգամ Ֆրանսիայի պատիվը։
Զարուհի Գաբրիելյան
Բաց մի թողեք
Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ իշխանական պատգամավոր կամ կառավարության պաշտոնյա
Այ, դրանից հետո հաստատ չի մնա ո՛չ հայրենիք, ո՛չ էլ պետություն
Փաշինյանի բանակցային «մոտեցումը» բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ. Օսկանյան