Փետրվարի 25-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ ժամը 13:30-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայի կողային հայելին:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել էին քննչական բաժին։
«Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ի ժամը 16:15-ին Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել նույն շենքի բնակիչ 33-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր մակնիշի մեքենաների հինգ կողային հայելի:
Պարզվել է, որ հայելիներից մեկը «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայինն է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոր Նորքի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա