20/03/2025

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից, բայց քարտեզ չի փոխվելու

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Միտք․am-ի հարցին, թե ինչու է 1976 թ․ քարտեզը փոխարինվել 1978 թ․ քարտեզով, ինչ տարբերություններ կան, Մհեր Գրիգորյանը ժխտեց, որ նման բան կա՝ նշելով, որ կողմերի ընդհանուր կոնսենսուսի արդյունքում է որոշվել սահմանազատումը սկսել այդ հատվածից։

Ի պատասխան՝ հնարավո՞ր է այս տարի սահմանազատում իրականացվի նաև Ջերմուկի հատվածում՝ հարցին, փոխվարչապետն ասել է. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև աշխատանքային հանդիպման արդյունքում մենք անպայման կհրապարկենք մեր անելիքները։ Պայմանավորվածություններ կան, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները։

Հարցին, թե որքան ինտենսիվ, մարտ ամսին հնարավոր է նոր հանդիպում, Մհեր Գրիգորյանը չբացառեց։ Մեր հաջորդ հարցին, թե անձամբ ՀՀ փոխվարչապետն ո Շահին Մուստաֆաևն են հանդիպելու, Մհեր Գրիգորյանն ասաց, ամբոցղջական խմբերով են հանդիպելու, որոնց թվում նաև ինքն ու Ադրբեջանի ներկայացոցիչը: