Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 24/1 հասցեում գտնվող Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում դատական նիստի ավարտից հետո գործով մեղադրյալ, Երևանի բնակիչ 62-ամյա Նիկոլայ Մ․-ն սեռական օրգանի շրջանում ձեռքի շարժումներով ինչ-որ բան է հասկացրել Երևանի բնակիչ 61-ամյա Կարեն Խ․-ին, ինչը նա որպես սպառնալիք է ընկալել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նիկոլայ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Բաց մի թողեք
59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին
Դոգ՝ Վարդան Ղուկասյանի գործով ԱՄՆ դատարանը վճիռ ունի ․․․
Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացել