Հայաստանում փոխարինիչներով կաթնամթերքը և առանց դրանց` մաքուր կաթնամթերքը վաճառվելու են տարբեր գույնի դարակներում։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ:
Այս օրինագիծը տարբեր եղանակներով քննարկվել է շուրջ հինգ տարի։
Մաքուր կաթնամթերքն` առանց կաթնային յուղի փոխարինիչների և ոչ կաթնային ծագման այլ բաղադրիչների հավելման, պետք է վաճառվի կանաչ գույնի դարակներում, իսկ կաթնային յուղի փոխարինիչներովը՝ նարնջագույն։
Ավելի վաղ առաջարկվում էր կանաչ և նարնջագույն տարբերակումը տարածել նաև փաթեթավորման վրա, սակայն այդ պահանջներն արդեն վերաբերում էին ապրանքների ստանդարտներին, այսինքն՝ դրանք պետք է համաձայնեցվեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով։
Գունային տարբերակման գաղափարը ԵՏՀ -ն չի հաստատել, ուստի արտադրողները կարող են ներկայացնել ցանկացած գույնի փաթեթավորում:

Բաց մի թողեք
ԵԱՏՄ շուկան կազմում է Հայաստանից սննդամթերքի և խմիչքի մատակարարման 80%-ը․ Վիտտորիա Իդրիսովա
Առևտրի հանձնակատարը խոստանում է «նոր գործիք» մատակարարներին դիվերսիֆիկացնելու և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար
NASA-ն հրահանգել է տիեզերագնացներին ապաստան գտնել Միջազգային տիեզերակայանում նոր արտահոսքից հետո