11/07/2025

Ռուբիոն հայտնվել է ճակատին խաչով, Ուկրաինայի հակամարտությունն անվանել «միջնորդավորված» ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ Լուսանկար

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եթերում է հայտնվել ճակատին սև խաչով:

Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական հակամարտությունը, ըստ էության, միջնորդավորված պատերազմ է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։

«Նախագահ Թրամփը դիտարկում է որպես ձգձգված, փակուղային հակամարտություն, և, անկեղծ ասած, դա միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, և Ռուսաստանի միջև միջնորդավորված պատերազմ է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ մարտերը պետք է հնարավորինս շուտ ավարտվեն։

Ռուբիոն նաև քննադատել է Կիևի և նրա եվրոպացի դաշնակիցների մոտեցումը՝ ասելով, որ նրանց ռազմավարությունը հիմնված է Ուկրաինային անվերջ ռազմական օգնության վրա՝ առանց գործողությունների հստակ ծրագրի:

Հետաքրքիր դետալն այն էր, որ Մարկո Ռուբիոն եթերում հայտնվել է սև խաչով ճակատին, որը խորհրդանշում է մոխիր չորեքշաբթի օրը, որը կաթոլիկները կրում են պատարագի ժամանակ: