Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական անվտանգության բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ: Ըստ Էրդողանի դա բխում է ընդհանուր շահերից: Անկարան, եթե պայմանական ձևակերպենք, «արյան հոտ» է առել:
Այս դեպքում, իհարկե, խոսքը ունի պատկերավոր նշանակություն, սակայն Թուրքիան փորձելով օգտվել Եվրոպայի շուրջ առաջացած նոր իրավիճակից, ձգտում է իրեն առավելագույն պարտադրել Եվրոպային: Առայժմ իհարկե եվրոպական արձագանքները զուսպ են:
Համենայն դեպս, Թուրքիայի հայտարարությունների ֆոնին, Անկարայի դերի վերաբերյալ եվրոպական հայտարարությունները «անհամաչափ» համեստ են: Գուցե դրա համար է նաև, որ Էրդողանը հայտարարությունները կրկնում է բավականին ինտենսիվ:
Ըստ երեւույթին, նա դժգոհ է արձագանքներից, այլապես չէր ունենա թեման պարբերաբար կրկնելու կարիք: Եվրոպայում իհարկե բոլորովին ոգեւորված չեն լինի Թուրքիայի հավակնություններից ու ցանկություններից: Պատճառները տարբեր են:
Անգամ Հունգարիան, որ Անկարայի գործընկեր է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդի իր կարգավիճակով, թերևս նախընտրելի կհամարի Թուրքիայի՝ Եվրոպայից հեռավորության վրա լինելը:
Թերևս, ավելորդ է խոսել մյուս երկրների մասին, մասնավորապես եվրոպական առաջատարության հավակնող, այդ թվում՝ Ֆրանսիայի: Այլ հարց է իհարկե, թե կարո՞ղ է արդյոք Եվրոպան նոր իրավիճակում Թուրքիային պահել հեռու: Որովհետև, մի բան են ցանկությունները, այլ բան՝ հնարավորությունը: Անվտանգության համակարգի հարցում Եվրոպան չի կարող շրջանցել Թուրքիայի գործոնը:
Հետևաբար` բուն հարցը այն է, թե ինչպես, ինչ մասշտաբով, ինչ տրամաբանությամբ է այն տեղավորվելու եվրոպական անվտանգության համակարգի թե կառուցվածքում՝ վերջնարդյունքում, թե դրա ձևավորմանը միտված գործընթացում՝ սկսած դրա շուրջ քննարկումներից: Այս հարցի պատասխանն էական կապակցվածության մեջ է լինելու կովկասյան անվտանգության ճարտարապետության հեռանկարին:
Այստեղ է թերևս, որ առաջանում է անհրաժեշտություն, որպեսզի կովկասյան անվտանգության ապագա համակարգը կառուցված լինի մեծ եվրասիական ճարտարապետության տրամաբանությամբ, քանի որ զուտ եվրոպական տրամաբանության պայմաններում դրանում թերևս անխուսափելի է լինելու Թուրքիայի առաջնային դերը: Այդ հանգամանքը մեղմ ասած հազիվ թե դիտվի Հայաստանի համար արդյունավետ և օգտակար:
Բաց մի թողեք
Ալիևը հայ – թուրքական նոր անհամաձայնություն է բեմադրում
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց