Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցող բախումները մեծ ծավալների են հասել, երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր, ինչպես նաեւ անկանոն բախումների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Լրատվամիջոցները հայտնում են միայն խաղաղ բնակչության շրջանում հարյուրավոր զոհերի մասին։ Նրանց մեջ նաեւ հայեր կան։
«Արեւելք»ի տեղեկություններով, Լաթաքիայում զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին (ինչպես նախապես հայտարարվել էր), այլ նրանց սպանել են։
Լրատվամիջոցը Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացել է, որ հայր եւ որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել եւ կրակելով սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՞ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։
Բուտրոսներն այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում, եւ պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Սպանվածներից հոր ծեր ծնողները դեռեւս բնակվում են Կարդահայում։ Բուտրոսները տուն ունեն նաեւ Լաթաքիայում, իսկ դեպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնեական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գյուղից։
Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նրանց հոգեհանգստյան արարողությունն ու թաղման կարգը, որից հետո՝ հուղարկավորությունը։
Հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսները, «Արեւելք»ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արեւելքում գոյություն ունեցող մի ինքնատիպհայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր» անվամբ։
Լաթաքիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին բացվել է զոհվածների հոգեհանգստյան կարգի համար, կիրակնօրյա պատարագ չի մատուցվելու։
Շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Բաց մի թողեք
Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը
Ադրբեջանը ճնշում է ՀՀ-ին՝ ընդմիշտ ձեռք բերելու համար Արցախի հարցի վերջնական փակումը
Արդյոք Վանաձորում Տիգրան Ուլուբաբյանին ծեծող ՀՀ ոստիկանները կազատվեն համակարգից