ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։
Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում: Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը։
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ Սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը։
Բաց մի թողեք
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին․ Տեսանյութ
Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը. Վասիլիս Մարագոս