Այսօր՝ մարտի 11-ին, Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարության հերթական նիստը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այսօրվա նիստում ցուցմունք է տվել ժամանակին Արցախում բնակված ոմն վկա, որի անունը չի նշվում:
Համաձայն նույն տեղեկատվության, վկան, իբր, հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ «Չգիտեմ՝ նա Ռուսաստանի՞ց է եկել, թե՞ մեկ այլ տեղից»,- ադրբեջանական մամուլն այս արտահայտությունն է վերագրում վկային:
Բացի այդ, նույն անձն իբր ասել է, թե Վարդանյանը «ֆինանսավորել և հովանավորել է 45-50 տարեկան անձանցից բաղկացած զինված խմբավորումների ստեղծում՝ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով»։
«Շատ երիտասարդներ են գրանցվել այս կազմավորումներում: Ինձ հետաքրքում էր, թե ինչու՞ աշխարհահռչակ գործարար և օլիգարխ Ռուբեն Վարդանյանը, չեմ ասում, որ նա իմ թշնամին է, թողեց իր բիզնեսը և եկավ Ղարաբաղ»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պնդել է ցուցմունք տվող արցախցին։
Նա նաև նշել է, որ «խմբի անդամները անցել են ռազմական պատրաստություն՝ դրա դիմաց ստանալով 700-ից մինչև 2000 դոլար»։
Այնուհետ դատարանում ընթերցվել են նրա նախնական ցուցմունքները, որոնք արվել են Պետական անվտանգության ծառայությունում նախաքննության ընթացքում։ Վկան, իբր, հաստատել է նախկինում տված իր ցուցմունքները.
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստից հրապարակված կադրերում Վարդանյանը սաստիկ հյուծված է:
Բաց մի թողեք
Ավելի քան 200 ուղևոր արգելափակվել է դեպի Երևան չվերթի ուշացման պատճառով․ ինչ է հայտնի
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզը լքում են առանց կռվի. «Պետք չէ առաջ վազել»
Եթե այս կիրակի համապետական ընտրություններ լինեն, ում կընտրեն ՀՀ քաղաքացիները, որքան է Փաշինյանի վարկանիշը․ Հարցում