«Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։
Այս մասին բարբաջել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ «Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի կամքի վրա. Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են: Քննարկման առարկա է նաև փոխհատուցման հարցը:
Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասի ճշգրիտ և մանրամասն գնահատումը»,-ասել է Հաջիևը:

Բաց մի թողեք
Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում
Անգիրը վատ արած աշակերտի պես հարցազրույցի ժամանակ նա մոռանում է Ստամբուլում կարդացած իր տեքստը
Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ