ԱԺ պատգամավոր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ:
Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:
Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են»:

Բաց մի թողեք
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան
Այդ հոգևոր ժառանգությունը պետք է արձանագրվի և փոխանցվի հետագա սերունդներին․ Էդգար Ղազարյանը հեգնում է
Ինտելեկտուալ հեղափոխություն․ Ինչ կփոխվի մեր կյանքում