Մարտի 16-ին՝ ժամը 17։45-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում. Լուսանկար
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․