Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը՝ տեղեկացնելով, որ այս շաբաթ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը:
![]()

Բաց մի թողեք
Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»
Ինչպես է ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության
Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան