Համացանցում երեկ ակտիվ տարածվեց մի խայտառակ տեսանյութ, թե ինչպես են ծեծված քաղաքացուն ձեռքերի տակ պահելով դուրս բերում Ոստիկանության Վանաձորի բաժանմունքից և փոխանցում շտապ օգնության բժիշկներին: Պարզվեց՝ ծեծված երիտասարդը արցախցի է՝ Տիգրան Ուլուբաբյանը։
Հայտնի է դարձել, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները տուժողի բարեկամ Տիգրանին են բաժին հրավիրել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, հնչեցրել հայհոյանքներ, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա։
Արդյո՞ք ոստիկաններին հեռացրել են աշխատանքից այս խայտառակ միջադեպից հետո. ՆԳՆ-ից հայտնում են․ «Մեկ նախադասություն կարող ենք ասել՝ ծառայողական քննություն է նշանակվել, ամեն ինչ պարզ կդառնա քննությունից հետ»։
Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանն ասել է, որ մինչ այս պահը դեռ հայտնի չէ կարգազանցություն կատարած ոստիկանների ինքնությունը․ «Չեմ զարմանա, որ տեսախցիկների ֆիքսած կադրերը ջնջեն, հետո ասեն, թե տեխնիկական խնդիրներով չենք կարող բացել։ Երիտասարդի նկատմամբ իրենց կողմից կատարված բռնության հետքերը լավանալուց հետո՝ գործն այդպես էլ կփակեն, առանց լուրջ քննության։ Բայց սա քննիչի գործն է․ նա պետք է հավաքի բոլոր ոստիկաններին, հարցնի Տիգրանին՝ ո՞ր մեկն է եղել։ Ոչինչ չեն անում։ Տուժողը ոստիկանության ծառայողներից տվյալներ չունի, ճանաչում է միայն դեմքով»։
Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը զոհվել են Արցախի համար մղված պատերազմներում, մայրը նույնպես մահացել է։ Տիգրանն ընտանիքի միակ տղան է և ինքն էլ մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին։ Այժմ ապրում է Վանաձորում միայնակ։
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. Լուսանկարներ
Պետական բյուջեն՝ մասնավոր բիզնեսի կասկածելի «ոռոգման համակարգ»