Նախօրեին Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սպառնաց, թե հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտողների դեմ տուգանք սահմանելու նախագիծը կուղարկեն խորհրդարան, այն ներկայացված է հանրային քննարկման՝ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի։
Երեկվա դրությամբ հանրային քննարկման դրված նախագծին կողմ է քվեարկել 4 հոգի, դեմ 38, տոկոսային՝ 10/90 հարաբերակցությամբ։ Իսկ նախագծով սահմանվում է՝ Երեւանում տրանսպորտի ծառայություններից առանց վճարելու երթեւեկող ուղեւորները կտուգանվեն 15 հազար դրամ, արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթեւեկելու դեպքում` 18 հազար դրամ։
Ըստ նախագծի՝ ուղեւորները պարտավոր են տրանսպորտ բարձրանալուց անմիջապես հետո` ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում, վճարել եւ մինչեւ ուղեւորության ավարտը կրիչը պահպանել իրենց մոտ:
Հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրեն կրիչը, իսկ հսկելու են «համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները»:
Նրանց տված հրահանգները պարտադիր են լինելու ուղեւորների եւ վարորդի համար։ Հսկողության իրականացման համար կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ՝ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու համար:

Բաց մի թողեք
Ստեփանավանում խոշոր կարկուտը սրբել է ամեն ինչ․ Լուսանկարներ
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել, գյուղը շnկի մեջ է