ԱՄՆ հետախուզական ծառայությունները դադարեցրել են մի շարք հակահետախուզական գործողություններ Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ջանքերի շրջանակում։
Հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ անվտանգության ծառայության աղբյուրներին։
Նշվում է, որ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) և ազգային անվտանգության եվրոպական պաշտոնյաների միջև կանոնավոր հանդիպումները դարձել են չնախատեսված։
ԱԱԽ-ն նաև դադարեցրել է պաշտոնական համակարգումը ԱՄՆ գործակալությունների, այդ թվում՝ ՀԴԲ-ի, Ներքին անվտանգության նախարարության և Պետդեպարտամենտի միջև։
Բաց մի թողեք
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից. Վենս
ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական․ Կալլաս
ԵՄ-ն հրաժարվում է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները