Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիան մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի ընտրանու դեմ սպասվող հանդիպումը, ինչպես նաև անդրադարձել է իր կարիերային և ֆուտբոլային փորձին։
Հայաստանի հավաքականի մասին
Կվարացխելիան նշել է, որ հետևել է Հայաստանի հավաքականի խաղերին և տեսել է նրանց առաջընթացը․ «Նրանք լավ են խաղում, զարգանում են, և հուսով եմ, որ ապագայում ավելի շատ հնարավորություններ կունենան»։ Նա նաև հավելել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ չի քննարկել ազգային թիմերի թեման։
Վերադարձ «Դինամո Արենա»
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ Վրաստանի հավաքականն առաջին անգամ է խաղալու «Դինամո Արենայում» այն պատմական հաղթանակից հետո․ «Այստեղ շատ դրական հույզեր ենք ունեցել, և ուրախ ենք, որ վերադառնում ենք»։
Կարիերան ՊՍԺ-ում
Խոսելով ակումբային կարիերայի մասին՝ Կվարացխելիան ասել է, որ շատ գոհ է ՊՍԺ-ում իր ներկայությունից․ «Այնտեղ, որտեղ քեզ հարգանքով են վերաբերվում, անկասկած երջանիկ կլինես»։ Նա նաև բարձր է գնահատել Լուիս Էնրիկեի հետ աշխատելու հնարավորությունը․ «ՊՍԺ-ն շատ բան է տվել ինձ, նրանք օգնում են ավելի շատ աշխատելու համար։ Թիմում լավ տրամադրություն է, ինչը նաև օգնում է ինձ հավաքականում»։
Թիմակիցների և վրացական ֆուտբոլի մասին
Կվարացխելիան ընդգծել է, որ ինքը և թիմակից Ժորժե Միկաուտաձեն միմյանց հետ չեն մրցում․ «Կարևորն այն է, որ միասին շատ գոլեր խփենք հավաքականի համար»։ Նա նաև նշել է, որ վրացական ֆուտբոլում ամեն ինչ լավ է ընթանում, և ավելի շատ տաղանդավոր խաղացողներ կհայտնվեն․ «Շատ երեխաներ ցանկանում են ֆուտբոլիստ դառնալ, և մենք նոր տաղանդներ կունենանք»։
Ապագայի հեռանկարները
Կվարացխելիան նաև խոսել է իր եղբոր մասին, նշելով, որ նրա ապագան կախված է միայն իրենից․ «Նա կարող է մեծ ֆուտբոլ խաղալ, ամեն ինչ նրանից է կախված»։
Բաց մի թողեք
Ապրիլի 22-ի աստղագուշակ․ Օրը պայմաններ է ստեղծում համատեղ նախագծերի ընդլայնման համար
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
Թագուհին տեղեկացված էր ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից․ Եղիսաբեթ II-ի ծննդյան օրն է