«Սարիկ, դու թասիբով գյումրեցի էիր, գյումրեցիները քեզ սիրում էին, բայց դու 30 արծաթով ծախվեցիր։ ՔՊ-ն կրվելու է Գյումրիում, հետո ո՞նց ես ժողովրդի մեջ քայլելու»։
Ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է դերասան Լեւոն Հարությունյանը։
Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դերասանը կոչով դիմել է գյումրեցիներին։
«Գյումրեցիք, ձեր նամուսն ու թասիբն ուզում են ձեր ձեռքից տանեն, տեր եղեք։ Մեր քայլականների հետեւից երեւի ջուր էլ եք լցրել, բայց ձեր մոտից սկսվել է, ձեր մոտից էլ պիտի վերջանա, սա ամենալավ հնարավորությունն է, տրված է շանս՝ ՔՊ-ին հանել մեր կյանքից, ենթագիտակցությունից։ ՔՊ-ն իմ համար շուշաթուղթ է, մեր գենը ամեն օր շուշաթղթում է։ Ո՞նց կարելի ա մոռանալ մեր զոհերին։ Ո՞նց կարող է ՔՊ-ն Գյումրիում հաղթել։ ՔՊ ասելիս ձեռքերս թուլանում են, ուղեղս մթագնում է։ 7 տարի ղեկավարում են էս երկիրը, Գյումրու համար ոչինչ չեն արել։ Էն օրը ամբողջ կազմով գնացել էին Գյումրի, անունը դրել էին՝ դրամահավաք։ Ոնց կարելի է Գյումրու համար ոչինչ չանել, բայց գնալ դրամահավաքի։ Լուրջ եք ասո՞ւմ , իսկ մեր «հրաշք» վարչապետի ելույթը լսեցի՞ք, ես լսում ու նեղվում էի։ Էդ ինչ մտածելակերպ է, էդ ինչ խոսույթ է՝ կոպեկ-կոպեկ։ 7 տարի ղեկավարում են երկիրը, եւ իրենց միակ երգը՝ նախկիններն են»,- ասել է դերասանը։
https://www.facebook.com/reel/1167968081664676
Բաց մի թողեք
ՍԴ-ն «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, 2 կարգավորում է մեկնաբանել. Վարդանյան
Հայաստանի պետականությունը վերացնելու մասին շատ ուղիղ հայտարություն եղավ․ Շարիկովները գլխներիցս անպակա՞ս են լինելու
Խաղաղ անհնազանդության գործողության դասական վիճակ է, ագրեսորի վրա տեսախցիկ ես պահում խելոքանում է. Հովհաննես Ավետիսյան