Մարտի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարտի 5-ին Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ․-ն և նրա կինը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տաթևիկ Ե․-ն այցելել են Էջմիածին քաղաքի Նար Դոս փողոցի 1 հասցեում գործող ոսկու առևտրի սրահ և գնել ոսկյա զարդեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Մ․-ից գնված ոսկյա զարդերի դիմաց ամուսինները վճարել են 600 ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Մ․-ին և Տաթևիկ Ե․-ին հայտնաբերելու ուղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Վարդան Ղուկասյանը մեղադրվում է մոտ 40 դրվագով. շարունակվել է գործի քննությունը. Տեսանյութ
Մերձավանում uպանության գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է