26/04/2025

ԲԴԽ նոր անդամների թեկնածուներ կան

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները։

Նշենք, որ ԲԴԽ գիտնական անդամի տեղերը ԲԴԽ-ում մի քանի ամիս է` թափուր է, վերջին անգամ Ալեքսանդր Սիրունյանն էր այդ պաշտոնի հավակնորդը, սակայն նա հրաժարվեց։