24/04/2025

Զելենսկու գրասենյակում կախված է նկար, որը պատկերում է Կրեմլը կրակի մեջ․ Լուսանկար

Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակում կախված է գեղանկար։

Այն պատկերում է Կրեմլը կրակի մեջ։

Լուսանկարը հրապարակել է «The Times» թերթը, որը հարցազրույց է վերցրել Զելենսկիից։

Ռուսաստանին հաջողվել է ազդել Սպիտակ տան թիմի որոշ մարդկանց վրա, ամերիկյան Time պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը, մասնավորապես, մեկնաբանել է Կուրսկի մարզից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը, նշելով, որ դա կապված չէ ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման հետ։

«Դա կապված չէ: Ինձ սխալ մի հասկացեք: Մարտական ​​կարգավիճակը միշտ կախված է նրանից, թե արդյո՞ք գործընկերները աջակցում են ձեզ: Բայց ես չէի ասի, որ (օգնության սառեցումը,- խմբ.) ազդել է Կուրսկի մարզում գործողության վրա», – մեջբերում է հրատարակությունը Զելենսկու խոսքերը։

Նա հերթական անգամ հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Կուրսկում հազարավոր ուկրաինացի զինվորականներ շրջապատված են՝ այն անվանելով «սուտ»։

Սակայն նա կարծում է, որ ռուսական նման ապատեղեկատվությունն ազդել է ԱՄՆ պաշտոնյաների վրա։

 Զելենսկու գրասենյակում կախված է տարօրինակ նկար, որը պատկերում է Կրեմլը կրակի մեջ

Translate »