Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակում կախված է գեղանկար։
Այն պատկերում է Կրեմլը կրակի մեջ։
Լուսանկարը հրապարակել է «The Times» թերթը, որը հարցազրույց է վերցրել Զելենսկիից։
Ռուսաստանին հաջողվել է ազդել Սպիտակ տան թիմի որոշ մարդկանց վրա, ամերիկյան Time պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը, մասնավորապես, մեկնաբանել է Կուրսկի մարզից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը, նշելով, որ դա կապված չէ ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման հետ։
«Դա կապված չէ: Ինձ սխալ մի հասկացեք: Մարտական կարգավիճակը միշտ կախված է նրանից, թե արդյո՞ք գործընկերները աջակցում են ձեզ: Բայց ես չէի ասի, որ (օգնության սառեցումը,- խմբ.) ազդել է Կուրսկի մարզում գործողության վրա», – մեջբերում է հրատարակությունը Զելենսկու խոսքերը։
Նա հերթական անգամ հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Կուրսկում հազարավոր ուկրաինացի զինվորականներ շրջապատված են՝ այն անվանելով «սուտ»։
Սակայն նա կարծում է, որ ռուսական նման ապատեղեկատվությունն ազդել է ԱՄՆ պաշտոնյաների վրա։


Բաց մի թողեք
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի ավիաբազաների վրա հրթիռային և ԱԹՍ-ների արձակման կադրերը
Ամեն անգամ, երբ Իրանը կրակ կբացի Հորմուզում որևէ նավի վրա, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան․ Թրամփ
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը