Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին ու ՀՀ-ում դրանց արձագանքներին:
«Անոմալիա չէ՞: «Մարտի 1» տեսած Հայաստանի քաղաքացին Ստամբուլի ցույցը ցրելու կադրեր է տարածում և հպարտությամբ կամ ատելությամբ մեկնաբանում՝ «թուրքական դեմոկրատիա»:
Աշխարհի բոլոր երկրներում էլ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում, երբեմն էլ՝ ռետինե գնդակներով կրակում: Ամենակարևորը. ոչ մի երաշխիք չկա, որ Էրդողանի քաղաքական հակառակորդներն ավելի թուրք չեն: Ի վերջո, երևի ժամանակն է ձերբազատվել մտայնությունից, որ այն, ինչ Թուրքիայի համար վատ է, Հայաստանի օգտին է»:

Բաց մի թողեք
Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»
Ինչպես է ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության
Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան