29/04/2025

10 հազար պետական ծառայողի կազատեն աշխատանքից

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է տասը հազար պետական եւ քաղաքացիական ծառայողների ազատել աշխատանքից՝ երկրում առկա տնտեսական դժվարությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը՝ Sky News-ի հետ զրույցի ընթացքում։

Համաձայն հաղորդման, նախարարը մասնավորապես ասել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ քաղաքացիական ծառայողների թվաքանակը կտրուկ աճել է։ Այն ժամանակ դա ճիշտ քայլեր էր՝ հաշվի առնելով եղած մարտահրավերները։ Սակայն նման աշխատակազմ պահելը ներկայումս սխալ է եւ իրենք որոշել են գնալ կրճատումների։

Ռիվսը շեշտել է, որ յուրաքանչյուր գերատեսչության կհանձնարարվի կրճատել վարչական բյուջեները 10 տոկոսով։ Նաեւ ասել է, որ որոշ գործառույթներ իրականացվելու են ավտոմատ կերպով՝ արհեստական բանականության օգնությամբ եւ անհրաժեշտություն չի լինի դրանք իրականացնելու համար հատուկ աշխատակից պահել։