Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ծրագրել է մինչև 2025 թվականի վերջ ստեղծել 5000 Optimus ռոբոտ։ Այս մասին հայտնի է դարձել մի սթրիմի ժամանակ, որը ձեռնարկատերը անցկացրել է «X»-ում։
Tesla-ի եռամսյակային եկամուտների քննարկման ժամանակ Մասկը խոսել է Optimus ռոբոտների առաջընթացի մասին: Միլիարդատերը հայտնել է, որ իր ընկերությունը մինչև տարեվերջ պետք է արտադրի 5 հազար ռոբոտ։
«Ես կասեմ, որ մենք հաջողակ ենք, եթե ստանանք 10000 միավորի կեսը: Բայց նույնիսկ 5000 ռոբոտը հռոմեական լեգեոնի չափ է»,- նշել է Մասկը՝ մանրամասնելով, որ Հին Հռոմում գտնվող լեգեոնը տարբեր ժամանակներում բաղկացած էր 2-10 հազար զինվորից:
Ըստ նրա, բառացիորեն պատրաստվում են կառուցել լեգեոն:
«Այս տարի ռոբոտների առնվազն մեկ լեգեոն, իսկ հաջորդ տարի՝ գուցե 10 լեգեոն», – խոստացել է Իլոն Մասկը:
Այսպիսով, Մասկը մտադիր է արտադրել մինչև 50 հազար Optimus ռոբոտ՝ ձևավորելով մի «բանակ»։
Ձեռնարկատերն ընդգծել է, որ ռոբոտներ ստեղծելը Tesla-ի համար բոլորովին նոր բիզնես է, ուստի ընկերությունը սխալներ է թույլ տալիս։ Միևնույն ժամանակ Մասկը իր ռոբոտներին անվանել է Tesla-ի ամենաթանկ ակտիվը։ Նրա կարծիքով, դժվար է գնահատել արտադրությունը, որը թույլ է տալիս ստեղծել «խելացի մարդանման ռոբոտներ, որոնք ունակ են «նավարկելու իրականության մեջ և կատարել առաջադրանքներ ըստ պահանջի»։
Ավելի վաղ Bloomberg-ին հայտնի է դարձել, որ Tesla-ն հետ է կանչել բոլոր Cybertruck մեքենաները, որոնք արտադրվել և վաճառվել են ԱՄՆ-ում առաջին 15 ամիսների ընթացքում՝ անվտանգության խնդիրների պատճառով: Պարզվում է, որ հետ կանչվող 46 հազար 96 պիկապ մեքենաների մեկ տոկոսը վտանգավոր թերություն ունի։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»