Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո ուշագրավ հոդված է հրապարակել։
Հոդվածում առաջ է քաշվում այն միտքը, որ Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է։
Նշվում է, որ Իմամօղլուի կալանավորման գործողությունը փաստացիորեն նշանակում է Թուրքիայի անցում ավտորիտարիզմից դեպի անձնիշխանական ռեժիմ։
Հոդվածում արձանագրվում է, որ լրատվական միջոցները հսկվում են իշխանության կողմից.
«Այնուամենայնիվ, մինչ օրս ընդդիմությունը կարողացել էր ուժեղ թեկնածուներ առաջադրել: Սակայն Իմամօղլուին բանտ ուղարկելու դատավորի կայացրած որոշումը մտահոգություն առաջացրեց, որ Թուրքիան իր բազմակարծիք, բայց ճնշող համակարգից անցում է կատարում դեպի ռուսական կամ ադրբեջանական ոճի լիարժեք ավտորիտարիզմ»:
Համաձայն հոդվածի՝ Իմամօղլուի դեմ իրականացված գործողության նկատմամբ Արևմուտքը ցուցաբերել է անտարբեր արձագանք։
«Եվրամիությունն այս անգամ չցուցաբերեց այն դիրքորոշումը, որը ցուցաբերել էր Գեզիի ցույցերի ժամանակ»։

Բաց մի թողեք
Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները
ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն
Պուտինը Փաշինյանին տարանջատեց հայ ժողովրդից, ինչը Հայաստանի համար հղի է աղետալի հետևանքներով