Ադրբեջանական մամուլն անդրադարձել է մարտի 30-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում նախանշված քաղաքապետի արտահերթ ընտրություններին:
Գրում են՝ «չնայած Գյումրիում մոլեգնում են լուրջ ժողովրդավարական կրքեր, Հայաստանի իշխանությունները, որոնց վարկանիշը հալչում է բոլորի աչքի առաջ, որոշել են փորձության չենթարկել իրենց ճակատագիրն ու քաղաքը չհանձնել ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին»։
«Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի հեղինակությունն այսօր հայ հասարակության մեջ ցածր է, նրա թիմը դեռ ավելի մեծ վստահություն է վայելում, քան բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, դաշինքները, շարժումները, այդ թվում՝ «ղարաբաղյան կլանի» համակիրները միասին վերցրած։
Այդուհանդերձ, իշխող իշխանությունները որոշեցին հանգիստ խաղալ և օգտագործել հին «հայկական դեմոկրատական» մեխանիզմը՝ սկսել «վհուկների որս»,-գրում է Մինվալը և պնդում, – Հայաստանում զանգվածային հարձակում է սկսվել Նիկոլ Փաշինյանի հակառակորդների վրա, ովքեր կարծում են, որ քաղաքապետի աթոռն արդեն իրենց «գրպանում» է»։
Ադրբեջանական մամուլը Գյումրիի ընտրությունների համատեքստում անդրադարձել է նաև միջազգային հանրության արձագանքին. «Կեղծ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են՝ Human Rights Watch-ը, Freedom House-ը կամ Transparency International-ը լռում են, իսկ ֆրանսիացի և ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կառույցները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը և այլն, նույնպես իրենց բերանները փակ են պահում»:
Բաց մի թողեք
Թրամփի պաշտոնյաներին չեն հետաքրքրում ԵՄ դաշնակիցների կարծիքները. NYT
Սյունիքում կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը