ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը՝ Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։
Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ սա հանցանք է:
ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:
Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»:

Բաց մի թողեք
Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել