Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաց մի թողեք
Գագիկ Ծառուկյանը ձեռնաշղթաներով կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ Տեսանյութ
Արագածոտնում եղբայրները գրտնակի հարվածով կյանքից զրկել են իրենց մորն ու թաքցրել հողաշերտի տակ