Բաքուն հերքել է ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և ծագումով հայ անձանց դատավարության վերաբերյալ հայտարարությունները։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ինչպես պնդում է, ապա պետք է խրախուսի Հայաստանին ձեռնարկել համապատասխան քայլեր:
Ընդհանրապես, ավելի նպատակահարմար կլինի, որ Ֆրանսիան, որը փորձում է միջամտել այլ երկրների դատական գործընթացներին, նախ հետաքննի իր երկրի ներսում քաղաքական հետապնդումները, տարբեր միջոցառումների ժամանակ ցուցարարների սպանությունները և Ֆրանսիայի խորհրդարանում կոռուպցիայի տարածումը:
Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել խաղաղությանը չնպաստող քայլերը և հրաժարվել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնող գործողություններից»,- ասել է Հաջիզադեն՝ կրկին խոսելով ՀՀ սահմանադրության մասին։
Բաց մի թողեք
Ալիևի որդին՝ սկանդալի կենտրոնում, ինչ է պահանջվում նրանից ՌԴ դատարանում․ Լուսանկար
Պուտինը Թրամփին հասկացրել է, որ հայ – ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ, ինքը թույլ չի տա
Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»