Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը մինչև 84% բարձրացնելու մասին, հաղորդում են BBC-ն և Bloomberg-ը։
Նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ին։ Դրանք հերթական պատասխանն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի։ Դեռևս մարտ ամսին Թրամփը 20% մաքսատուրք սահմանեց Չինաստանի համար։
Ապրիլի 2-ին՝ Ամերիկայի «ազատագրման օրը», ինչպես ԱՄՆ նախագահն ինքը անվանեց այն, նա 34-տոկոսանոց մաքսատուրք սահմանեց չինական ապրանքների վրա։
Պեկինը նույն կերպ պատասխանեց։ Այնուհետև Թրամփը դրան ավելացրեց ևս 50%՝ ընդհանուր մաքսատուրքը հասցնելով 104%-ի։ Այժմ Պեկինը կրկնել է այս քայլը՝ նույնպես ավելացնելով 50%, ընդհանուր մաքսաչափը հասցնելով 84%-ի։
Չինաստանը հայտարարել է նաև, որ արտահանման վերահսկողություն է սահմանում ևս 12 ամերիկյան ընկերությունների նկատմամբ և ևս վեց ամերիկյան ընկերություն ավելացրել է «անվստահելի օբյեկտների» իր ցուցակում, որոնց հիմնականում արգելվում է բիզնեսով զբաղվել Չինաստանում կամ չինական ընկերությունների հետ։
Չինաստանի որոշումը՝ 84% պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ, վատ և պարտվողական առաջարկ է Պեկինի համար, «Fox News»-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը. «Կարծում եմ, ցավալի է, որ չինացիներն իրականում չեն ցանկանում գալ ու բանակցել, քանի որ նրանք միջազգային առևտրային համակարգի ամենամեծ հանցագործներն են: Նրանք ունեն ամենաանհավասարակշիռ տնտեսությունը ժամանակակից աշխարհի պատմության մեջ»:
Բաց մի թողեք
«Դուստր Մարիաննա»-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է մոդուլային ատոմակայանների կառուցում …
Անկում տարադրամի շուկայում․ ապրիլի 23-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են