Երևանում հանրային տրանսպորտի սակագինը փետրվարից թանկացավ` դառնալով 150 դրամ, սակայն մարզերի երթուղայինները՝ Երևան-Աբովյան, Երևան-Էջմիածին, Երևան-Չարենցավան, Երևան-Մասիս և այլն, Երևանի տարածքում շարունակում էին առաջվա նման 100 դրամով ուղեւոր փոխադրել:
Շատ քաղաքացիներ անգամ բացառապես սկսել էին օգտվել միջքաղաքային տրանսպորտից, օրինակ` Երևան-Աբովյան երթուղուց, որը Կիլիկիայի ավտոկայարանից հասնում է Մաշտոցի պողոտա, Մաշտոցից՝ Բաղրամյան, Բաղրամյանից՝ Կոմիտաս, Կոմիտասից էլ գնում է Աբովյան: Այսինքն, գրեթե ողջ քաղաքով պտտվում է և շատ հարմար է նաև երևանցիների համար:
Այսօր տեղեկացանք, որ օգտվելով առիթից` մարզերի երթուղիները Երևանում նույնպես տրանսպորտի սակագինը դարձրել են 150 դրամ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատճառաբանում է, որ տրանսպորտի սակագնի թանկացումը գնված նոր ավտոբուսներով է պայմանավորված:
Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված մարզային երթուղիների սակագնի բարձրացումը Երևանում:

Բաց մի թողեք
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում