18/04/2025

Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան

ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հայտարարել է, որ այս տարի հենց եղանակները մի քիչ տաքանան, անձրևները կտրվեն, ընդդիմադիր շարժումներ են սկսելու:

«Եղանակները մի քիչ տաքանան, անձրևները կտրվեն, սկսելու են ընդդիմադիր շարժումները: Օր առաջ պետք է համախմբել մեր ժողովրդին, առողջ ազգային ուժերին, հայրենակցական միություններին, հասարակական կազմակերպություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին: Մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, ամբողջ Հայաստանով մեկ, մինչ այդ մասնաճյուղեր ենք բացելու բոլոր համայնքներում, Երևանի բոլոր համայնքներում, խոշոր քաղաքներում և բնակավայրերում, Մեղրիից մինչև Աշոցք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին»,- հայտարարել է նա։

Ըստ Բազեյանի, այսպես ասած, պարտադրելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հեռացումը, նաև լուծարելու են գործող Ազգային ժողովը:

«Արցախը կորսված չէ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու»:

Translate »