Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ բանակցություններում, «Wall Street Journal»-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերի» մեջ է մտնում Իրանի՝ միջուկային զենքի արտադրության դադարեցումը։
Հատուկ բանագնացը թերթին ասել է, որ շաբաթ օրը Օմանում կայանալիք բանակցություններում Թրամփի վարչակազմի առաջին պահանջը կլինի, որ Թեհրանը դադարեցնի միջուկային ծրագիրը։
Վիտկոֆֆն ընդգծել է, որ համաձայնության հասնելը կարող է «փոխզիջումներ պահանջել»:

Բաց մի թողեք
«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես է արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը
Գերմանիան և Իտալիան արգելափակել են Կալլասի կողմից պաշտպանական խումբ ստեղծելու գաղափարը
Քաղաքական ցնցում՝ Գերմանիայում․ Մերցն ընդունել է իր կուսակցության պարտությունը