Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից