Բացում եք Հայաստան-Ադրբեջան google քարտեզը եւ հայ-վրաց-ադրբեջանանական եռանկյունուց «քայլում» դեպի հայ-ադրբեջանա-իրանական եռանկյունի, ապա հայ-իրանա-նախիջեւանյան եռանկյունուց՝ դեպի այն կետը, որտեղ Հայաստան-Իրան-Նախիջեւան-Թուրքիա կետն է, մոտավորապես Երասխ բնակավայրը:
Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է: Սահմանի հայկական հատվածի գյուղերի եւ ադրբեջանական գյուղերի բնակչության թվաքանակը բացահայտ Ադրբեջանի օգտին է:
Եթե Ադրբեջանում Հայաստանի համեմատ բնակչության քանակը գրեթե չորս անգամ է ավել՝ Ադրբեջանում 10 միլիոն է, Հայաստանում՝ 3 միլիոն, ապա սահմանային հատվածում ադրբեջանցիների թվաքանակը գերազանցում է տասն անգամից ավելի: Շուտով Ադրբեջանը կվերաբնակեցնի նաեւ Սյունիքի հատվածում սահմանային Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների գյուղերը:
Իսկ մենք ի՞նչ ենք անում եւ ի՞նչ ենք արել:
Դատարկ խոսել ենք եւ սահմանային գյուղերից հավաքվել Երեւանում, խոսել Մեծ Հայաստանից՝ դեռ մի կողմ եմ թողնում Հայաստանից արտագաղթը արտերկիր:
Խոսքը այն արցախցիներին օգնելու մասին չէ, ովքեր Երեւանում են ուզում տուն ունենալ, խոսքն այն արցախցիների մասին է, ովքեր կցանկանային ապրել գյուղական շրջաններում:
Եթե պետությունը, այն է՝ օրվա իշխանությունը, սա չի անում, ապա՝ ա/ անտարբեր է հայ ժողովրդի մի հատվածի ճակատագրի նկատմամբ, բ/ խթանում է նրանց արտագաղթը Հայաստանից եւ գ/ չի մտահոգվում Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակով:
Հիշում եք, չէ՞, 2019-ի օգոստոսին «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելու հետ մարդամեկը Հայաստանի բնակչության թիվը հինգ միլիոնի էր հասցնում:
Թաթուլ Հակոբյան
Բաց մի թողեք
Կարևոր արձագանք Արսեն Թորոսյանից․ Էդգար Ղազարյան
Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը
Զինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞․ մանրամասներ