Քրիստոնյա ճգնավորության հիմնադիրներից մեկը՝ Անտոնիոս Մեծը (3-4 դար) այսպիսի մի արտահայտություն ունի՝ «Կգան վերջին ժամանակները, եւ տասը հիվանդներ կգան մեկ առողջի մոտ ու կասեն՝ դու հիվանդ ես, որովհետեւ մեր նման չես»:
«Վերջին ժամանակներում», երբ ամեն ինչ փլուզվում է, ինչպես որ դա հիմա է տեղի ունենում, բնականաբար, ավելի հավանական է, որ ամեն ինչ գլխիվայր շուռ կգա: Բայց այդ «վերջին ժամանակները» նախապատրաստվում են «նախավերջիններով», իսկ դրանք՝ ավելի վաղ ժամանակներով:
Այդպիսով, ստացվում է, որ տասը իրական հիվանդները մշտապես «հիվանդ» են ներկայացնում միակ առողջին: Առաջին դարում, երբ ավագ քահանաների եւ երեցների կողմից մանիպուլացված ամբոխը պահանջեց խաչել Քրիստոսին եւ ազատ արձակել Բարաբբային, արդյոք վերջին ժամանակնե՞րն էին: Ոչ, որոշ իմաստով կարելի է ասել՝ ժամանակների սկիզբն էր:
Ինձ համար հասարակության զանգվածային հիվանդության ախտանիշները երեւացին 2016 թվականի հուլիսին, երբ, այսպես կոչված, «Սասնա ծռերը» գրավեցին ոստիկանական գունդը եւ մարդ սպանեցին, իսկ քաղաքացիների մեծ մասը դա որակեց որպես «ապստամբություն» եւ «հերոսություն»:
Նույնիսկ մտավոր պատշաճ մակարդակ ունեցող մարդիկ, ամբոխին հաճոյանալու համար, ողջունում էին «Ծռերի» արկածը՝ վախենալով հայտնվել «միակ առողջի» դերում: Գրեթե տասը տարի անց «10 հիվանդների» գերակայությունը դարձավ համընդհանուր եւ մի տեսակ սովորական:
Արցախի, Ցեղասպանության, ազգային արժեքների մասին խոսույթը, որը 10 տարի առաջ արտառոց էր թվում, հիվանդ, մարգինալ, այժմ դարձել է միանգամայն ընդունելի, առողջ ու միակ ճիշտը: Իսկ մնացածը սխալ է՝ «կեղծ հայրենասիրություն» է, «նախկինից կառչելու փորձեր»: Եվ համամասնությունը նույնն է՝ 10/1: Հիմնական մեղավորներն, իհարկե, մանիպուլյացիաներով զբաղվողներն են:
Դրա մեջ նույնպես որեւէ նորություն չկա. «Եվ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղությո՛ւն է, խաղաղությո՛ւն է, բայց խաղաղություն չէր լինում: Ժողովուրդը պատ էր կանգնեցնում. Իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլվի» (Եզելիէլ, 13:10):
Արամ Աբրահամյան
Բաց մի թողեք
Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն