Բռնի տեղահանված արցախցիները շարունակում են բախվել նոր խնդիրների։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է հանդիպումներ ունենալ ընդդիմության ու իշխանության թևի ներկայացուցիչների հետ։
Իշխանությունների հետ ընդհանուր կոնսենսուսի չեն գալիս, քանի որ, ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ «կառավարության որոշումներն անբեկանելի են». «Մեր կողմից ներկայացված առաջարկները չի ընդունվել, իրենց առաջ բերած առաջարկներն էլ մենք չենք ընդունել։ Բայց հաջողել ենք պայմանավորվել մի հարցի շուրջ․ պատրաստ են ևս 2 ամիս վճարել՝ 50 հազար դրամի փոխարեն 40 հազար դրամ: Այս ընթացքում փորձագիտական խմբեր են ձևավորվելու՝ քննարկենք բնակարանային ապահովման և զբաղվածության ծրագրերը։ Սակայն, այս առաջարկներին իրենց համաձայնությունը պետք է տա հանրությունը»։
Ըստ կառավարության ծրագրի՝ 40 հազարական դրամները հունիսի 1-ից չեն ստանա 18-ից 63 տարեկանները, իսկ հուլիսի 1-ից այն կրճատվելու է ևս 10 հազար դրամով ու գործելու է մինչև տարեվերջ. «Մենք փաստերով ներկայացրել ենք, որ դա արտագաղթի ուղիղ ճանապարհ է։ Արցախցիների մեծ մասը չի ուզում լքել Հայաստանը։ Հանրային հանդիպումները կշարունակենք մեր հայրենակիցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ։ Եվ եթե 80%-ից ավելին համաձայնություն չտա՝ մենք ապրիլի 18-ին կամ 19-ին կհայտարարենք հանրահավաքի մասին»։
Բաց մի թողեք
Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել