Անցած գիշերը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել։ Աշխատակիցներ են ձերբակալվել։
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք»,- նշեց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Սրա վերաբերյալ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»։


Բաց մի թողեք
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի