Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան, հրապարակելով ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանի և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները, գրել է․
«Որոշ երկրներում մեծանում են գնդակին հարվածելով: Հայաստանում մեծանում են` ծանրաձողը բարձրացնելով։
Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։
Հիշեցնենք, որ Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Գարիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե։

Բաց մի թողեք
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր
Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել ու երջանիկ լինել