Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ արդարադատության ուշացման խնդրին՝ կարևորելով նաև հարցի սուբյեկտիվ կողմը՝ որոշում կայացնելու վախը։
«Իմ սուբյեկտիվ դիտարկմամբ՝ արդարադատության ուշացման պատճառներից մեկն այն է, որ շատերը, շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց։ Ինչու՞։ Որովհետև յուրաքանչյուր որոշում ենթադրում է պատասխանատվության ստանձնում, իսկ դրան կարող են հետևել որոշակի հետևանքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս խնդիրը առկա է համակարգի տարբեր օղակներում և դա հատկապես տեսանելի է պրակտիկայում։
«Մենք տեսնում ենք այս երևույթը ամեն օր մեր աշխատանքում։ Ստանում ենք բազմաթիվ նամակներ, երբ օրինակ քաղաքացիական գործը՝ կապված գումարի բռնագանձման պահանջի հետ, կարող է տևել 10 տարի։ Կան քրեական գործեր, որոնց քննությունը շարունակվում է 10 և ավելի տարի, նախաքննության փուլը՝ վեց, յոթ, ութ տարի տարբեր պատճառներով»,- ասաց նա։
Գալյանը ընդգծել է, որ այս իրավիճակը գոյություն ունի՝ այն պայմաններում, երբ գործող օրենսդրությամբ սահմանված են քրեական գործերի քննության ժամկետներ, իսկ դատարանների համար Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված ուղեցույցներ են գործում։
«Ունենք համակարգային ուղեցույցներ, սահմանված իրավական կարգավորումներ, բայց այդ ամենը լիարժեք չի աշխատում, երբ որոշում կայացնելու պատասխանատվությունը խուսափման դաշտում է մնում», – հավելեց Գալյանը։
Բաց մի թողեք
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալների հետ. Լուսանկարներ
Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Երևանում երիտասարդների հետ
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ