Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին ասել է, որ Ուկրաինան կարող է տարածքային զիջումների գնալ խաղաղության հասնելու համար։
Նա այս միջոցն անվանել է հարկադիր և ժամանակավոր։
«Սցենարներից մեկն էլ տարածքների զիջումն է: Սա արդար չէ, բայց հանուն խաղաղության, թեկուզ ժամանակավոր, գուցե սա լուծում լինի, ժամանակավոր լուծում»,- ասել է Կլիչկոն:
Կիևի քաղաքապետը չի հստակեցրել, թե որ տարածքների մասին է խոսքը:
Կլիչկոն, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չի ճանաչի «ռուսական օկուպացիան»։
Կլիչկոն, որ համարվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական հակառակորդը, հարցազրույց է տվել BBC-ին Կիևին ռուսական հրթիռային հարվածներից մի քանի ժամ անց, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։
Ռուսական ուժերը ապրիլի 24-ին զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին:
Հարձակման հետևանքով Կիևում վիրավորվել է 87 մարդ, 12-ը՝ զոհվել։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Կիևին հարվածը հասցվել է Հյուսիսային Կորեայի արտադրության բալիստիկ հրթիռով։
Բաց մի թողեք
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության աշխատակիցներ են uպանվել․ Թրամփն արձագանքել է դեպքին
Բրյուսելում կոշտ քննադատության են ենթարկել Պուտինին