13/05/2025

2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները բաժնում ներկայացվել է, թե 2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը:

Ըստ այդմ, պետության սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների սեփականության իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 միլիոն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով):

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով 9 միլիոն 388 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ շուրջ 3 հա մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 12.400 քմ մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը շուրջ 9 միլիոն 380 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին: