2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Այսուհետ՝
Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի
Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ
Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն
«Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։
Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։
Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ։

Բաց մի թողեք
Հունաստանի գյուղատնտեսության փոխնախարարը հրաժարական է տվել որակավորման վիճաբանության պատճառով
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան