«Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը ՀՀ-ում իշխանափոխություն ունենալու համար է»:
Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին: Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք: Համենայն դեպս ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում:
Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Դա գործին օգնում է, թե խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում, արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին», – նշել է նա:
Բաց մի թողեք
2026-ին էլ երկրորդ և երրորդ նախագահները ընտրություններին կգնան միմյանցից անջա՞տ, թե՞ դաշինք կկազմեն
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Վարչապետի «կուչ եկած» պահվածքի, հայ գերիներով զբաղվելու, «Արևմտյան Ադրբեջան» պատկերացման մասին